Հայկական ԶԼՄ-երի ներկայացուցիչներն այցելեցին «Հույսի տուն»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին ծանոթացման նպատակներով տեղի ունեցավ ԶԼՄ-երի այց «Հույսի տուն», որը կազմակերպել էր Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը:



«Այս հիմնարկությունը գործում է արդեն 16 տարի` 1994 թ.: Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցչության եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ այստեղ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր », - ասաց հիմնարկության ղեկավար Մովսես Պողոսյանը:



Նրա խոսքերի համաձայն, արդեն մի քանի տարի իրականացվում է «Տնային խնամք» ծրագիրը, որը նախատեսում է միայնակ ծեր մարդկանց համալիր խնամք, դրանում ընդգրկված են բուժօգնություն, ֆիզիկական օգնություն, կերակուրի եւ հագուստի մատակարարում:



«Ծրագրի շրջանակներում ամեն օր մեզ մոտ ճաշում է 300-400 մարդ: Բացի այդ, 40 մարդ ստանում է տնային խնամք, ընդ որում, մեր աշխատակիցները այցելում են նրանց տներ, ամեն օր տանում են կերակուր եւ ամեն անհրաժեշտը», - բացատրեց Մովսես Պողոսյանը:



Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Մելանի Մոլցմանին` աջակցության համար, «Հույսի տան» ղեկավարը նշեց այսպիսի միջոցառումների անցկացման կարեւորությունը. «Դուք միշտ մեզ աջակցել եք ամեն ինչում եւ օգնել եք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, եւ ես վստահ եմ, որ այս համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---