20 հունիսի 2003 - 22:22 AMT
ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընթացիկ տարվա հուլիսին մտադիր է այցելել Վրաստան: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ինքը Ռ. Քոչարյանը: Հուլիսին նախատեսվում է նաեւ Հայաստանի ղեկավարի այցը եւս մեկ երկիր, որի մասին նա գերադասեց առայժմ ոչինչ չասել, քանի որ բանակցություններն այդ առնչությամբ դեռեւս շարունակվում են: Երկրի ղեկավարը մտադիր է արձակուրդ գնալ օգոստոսի սկզբին: