27 նոյեմբերի 2009 - 21:25 AMT
Երեւանում կայացավ Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանության նախարարների պաշտոնական հանդիպումը
Նոյեմբերի 27-ին Երեւանում կայացավ Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Բոգդան Կլիխի պաշտոնական հանդիպումը: «Ես վստահ եմ, որ մեր երկրներն ունեն բոլոր պայմանները հետագա սերտ համագործակցության համար»,- ՀՀ Պաշտպանության նախարարության շենքում տեղի ունեցած ընդունելության արարողության ժամանակ իր ողջույնի խոսքում ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտոնական հանդիպումից հետո նախարարությունում կայացան երկու նախարարների բանակցությունները փակ դռների հետեւում, իսկ հետո արդեն ընդլայնված կազմով: