28 նոյեմբերի 2009 - 12:13 AMT
ՀՀԿ կուսակցության համագումարին մասնակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությունը
ՀՀԿ-ի եւ «Միասնական Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա») կուսակցության միջեւ ընկերական հարաբերություններ են ձեւավորվել: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՌԴ Պետդումայում «Միասնական Ռուսաստան»-ի խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Չիլինգարովը, որը ժամանել է Հայաստան ՀՀԿ-ի 12-րդ համագումարին մասնակցելու նպատակով:

«Իմ ներկայությունը ՀՀԿ-ի 12-րդ համագումարում միանգամայն բնական է, քանի որ միջպետական բարեկամական հարաբերություններից բացի, ձեւավորվել են նաեւ լավ միջկուսակցական հարաբերություններ»,-ասել է «Միասնական Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա) կուսակցության ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ երկու կուսակցությունների միջեւ համագործակցության մասին պայմանագիր է կնքված: Ըստ Ա.Չիլինգարովի, նախատեսվում է նաեւ համագործակցություն կրթության ոլորտում եւ կուսակցական կադրերի նախապատրաստման ոլորտում: