Սերժ Ավեդիկյան. Մենք պետք է ֆիլմեր նկարահանենք Թուրքիայի պատմության այն էջերի մասին, որոնց մասին թուրքերը չեն խոսում

PanARMENIAN.Net - «Անիծված կղզի» թուրք-ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմը պատմում է Կոնստանդինոպոլսի մասին, բացահայտում է երիտթուրքերի էությունը, Երեւանում հայտարարել է ֆրանսահայ ռեժիսոր, ֆիլմի համահեղինակ Սերժ Ավեդիկյանը:



Ըստ պաշտոնական տվայլների, 1910թ. Կոնստանդինոպոլսում շուրջ 100 հազար շուն է եղել: Գալով իշխանության` երիտթուրքերը մեկ գիշերվա ընթացքում 30 հազար շուն են ոչնչացրել: Պետք չէ մոռանալ, որ նույն երիտթուրքերը 1909թ. կազմակերպեցին եւ սարսափելի կերպով իրականացրեցին 30 հազար հայերի կոտորածը»,-ասել է Ավեդիկյանը: Սակայն, ըստ նրա, ֆիլմում չի խոսվում այս փաստի մասին:



«Ես վստահ եմ, որ մենք պետք է ֆիլմեր նկարահանենք Թուրքիայի պատմության այն էջերի մասին, որոնց մասին թուրքերը չեն խոսում, նույն կերպ պետք է վարվեն թուրքերը հայերի եւ Հայաստանի պատմության հարցում: Հենց այդ պատճառով էլ ֆիլմում բառ անգամ չկա Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է Ավեդիկյանը:



Ըստ Ավեդիկյանի, նման ֆիլմերը հզոր ազդեցություն են թողնում թուրք ժողովրդի հոգեբանության ու մտածելակերպի վրա, որն այդ միջոցով ծանոթանում է իր պատմության մութ էջերին:



«Նման մոտեցումը կարող է արագացնել Հայոց ցեղասպանության ճանաչումը»,-ասել է ռեժիսորը:



«Անիծված կղզի» ֆիլմը կներկայացվի 2010թ. «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում:



Սերժ Ավեդիկյանը դերասան է, ռեժիսոր, սցենարների հեղինակ, պրոդյուսեր: Ծնվել է Երեւանում` 1955թ. դեկտեմբերի 1-ին: Արդեն երկար տարիներ ի վեր բնակվում է Ֆրանսիայում: Առաջին ֆիլմը նկարահանել է 1979թ., վերջինը` 2009-ին: Ընդհանուր առմամբ նկարահանել է 51 ֆիլմ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---