28 նոյեմբերի 2009 - 12:31 AMT
Շուտով կսկսի գործել Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի հակաճգնաժամային հիմնադրամը
Հայաստանի նախագահ Սերժ ՍարգսյաննայսօրԲելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցելէ Եվրասիական տնտեսականհամագործակցության(ԵվրԱսՏՀ) միջպետական խորհրդիաշխատանքներին: Հայաստաննայդկազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձիք, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Միջպետական խորհրդինիստիաշխատանքներին մասնակցելեն նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նախ նեղ, ապա` ընդլայնված կազմով:

Նիստի օրակարգում ներառված են եղել շուրջ երկուտասնյակհարցեր, այդթվում` Եվրասիական տնտեսականհամագործակցության միջպետական խորհրդինախորդ նիստերի ժամանակընդունվածորոշումների կատարմանը, Եվրասիական տնտեսականհամագործակցության տարածքումմիասնական տնտեսական տիրույթի եւ մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին վերաբերող հարցեր:

Եվրասիական տնտեսականհամագործակցությանկազմակերպության 2009թ. փետրվարի 4-ի միջպետական խորհրդի նիստի ժամանակ ընդունվել են երկու որոշումներ` «Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին» եւ «Եվրասիական տնտեսական համագործակցության բարձր տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման մասին»:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակաճգնաժամային հիմնադրամի եւ բարձր տեխնոլոգիական կենտրոնի համահիմնադիրը, իսկ այդ երկու որոշումների հետ կապված փաստաթղթերը ՀՀ Ազգային Ժողովն արդեն վավերացրել է:

Պետությունների ղեկավարներիընդլայնված կազմով հանդիպումից հետո ԵվրԱսՏՀ-ի անդամ պետությունների ղեկավարներն ստորագրել են ընդունված որոշումներին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում նաեւ` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ մաքսային միությանը վերաբերող փաստաթղթերը:

ՀՀ Նախագահը Մինսկում մասնակցելէնաեւ ԱՊՀտարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված«Միավորելով ԱՊՀ տարածաշրջանը» թեմայով միջազգային գագաթաժողովի աշխատանքներին: