Լեհաստանի պաշտպանության նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխն այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին: Դրանից հետո Բոգդան Կլիխը եւ նրա գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարան, որտեղ ծանոթացել է ցուցադրությանը:



Լեհաստանի պաշտպանության նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում եւ եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---