28 նոյեմբերի 2009 - 13:26 AMT
Ռուսաստանն երկու ամսվա ընթացքում Իրանին կտրամադրի C-300 համակարգերը
ՌԴ-ում Իրանի դեսպան Մոհամմեդ-Ռըզա Սաջադին հայտարարել է, որ Ռուսաստանը կկատարի C-300 հրթիռազենիթային համալիրների առաքման իր պարտավորությունները եւ հերքել է լուրերը գործարքի ձախողման մասին:

«Մենք լսել ենք հաղորդագրություններն այն մասին, որ ՌԴ-ն այլեւս Իրան չի առաքի այդ համակարգերը եւ հետաքրքրվել ենք մեր ռոսւ գործընկերներից, թե այդպես դա արդյոք: Նրանք հերքեցին այդ լուրերը»,-ասել է Սաջադին:

Իրանի դեսպանն ասել է, որ առաքման ժամկետների հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել: «Մենք կարծում ենք, որ 1-2 ամսում համակարգերը կառաքվեն»,-ասել է դեսպանը: Նա նաեւ հայտարարել է, որ ո'չ Իրանը, ո'չ Ռուսաստանը մտադիր չեն խզել պայմանագիրը, որը շահավետ է երկու կողմերի համար, հաղորդում է MIGnesw.com-ը: