28 նոյեմբերի 2009 - 14:10 AMT
ՀՀԿ քաղխորհրդի անդամները այլեւս չեն ընրտվի կուսակցության համագումարում
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին է հաղորդել, որ փոփոխություններ են կատարվել կուսակցության կանոնադրության մեջ, որի համաձայն ՀՀԿ քաղխորհրդի անդամները այլեւս չեն ընրտվի կուսակցության համագումարում: Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության Քաղխորհուրդը չի ընրտվի կուսակցության համագումարում, այլ կձեւավորվի կուսակցության այն անդամներից, որոնք զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ: «Քաղխորհրդում կընդգրկվեն տարբեր պաշտոններ զբաղեցնող անդամներ: Այդպես, օրինակ, Քաղխորհրդի անդամներ են պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ: Ինչ վերաբերում է կուսակցական աշխատողներին, ապա նրանք կարող են ընդգրկվել Քաղխորհրդի կազմում միայն կուսակցության գործադիր մարմնի առաջարկով»,-ասել է Է.Շարմազանովը:

Նա նաեւ նշել է, որ անկասկած, Քաղխորհրդի անդամներ կդառնան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Շարմազանովը համոզվածություն է հայտնել նաեւ, որ ՀՀԿ նախագահ կընտրվի Հայաստանի գործող նախագահը: