28 նոյեմբերի 2009 - 14:32 AMT
Ուլի Վեգներ. Արթուր Աբրահամը խախտում է ռեժիմը
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը սկսել է նախապատրաստվել Super Six World Boxing Classic մրացաշարի հաջորդ մենամարտին, սակայն, ինչպես պնդում է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները, նրան չի հաջողվում ստիպել իր սանին սկսել լիարժեք պարապմունքները, հաղորդում է boxnews.com-ը:

Արդեն որերորդ անգամ է Աբրահամը բաց է թողնում առավոտյան ժամերը եւ գալիս է միայն ցերեկային պարապմունքներին: «Ես հստակ ասացի Աբրահամին, եր եթե նա հետագայում եւս շարունակի նույն ձեւով, նրա հետ կպատահի այն, ինչ պատահեց Միկկել Քեսսլերի հետ Անդրե Ուորդի հետ մենամարտում: Ես ասացի, որ եթե հետագայում եւս նա ուշանա, ես կհրաժարվեմ մարզել նրան: Նա կլանված է ուղեւորություններով` Թուրքիա, Մոսկվա, նա ամենուր է, միայն ոչ մարզադահլիճում»,-ասելէ Վեգները:

Իր հաջորդ մենամարտը Աբրահամը կանցկացնի Անդրե Ուրոդի հետ հունվարի 23-ին ԱՄՆ-ում:

Հիշցենենք, որ Super Six World Boxing Classic մրացաշարին մասնակցում են Արթուր Աբրահամը (Գերմանիա), Կառլ Ֆրոչը (Անգլիա), Միկկել Քեսսլերը (Դանիա), Անդրե Դիրրելը (ԱՄՆ):