Նոյեմբերի 30-ին ԵՊՀ-ում կբացվի Բեռլինյան պատի անկման 20-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համագործակելով կազմակերպել է Բեռլինյան պատի անկման 20-ամյակին նվիրված ցուցահանդես:



Ցուցահանդեսը հանդիսավոր կերպով կբացվի երկուշաբթի օրը` 2009թ. նոյեմբերի 30-ին` ժամը 12:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում:



Ընդհանուր առմամբ 20 պաստառներում ընդգրկված տպավորիչ լուսանկարների եւ կից պարզաբանումների միջոցով ներկայացվում է Բեռլինյան պատի անկման պատմությունը:



Բացմանը ներկա կլինեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխեն Շմիդթը եւ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը:



Ինչպես հաղորդում է Գերմանիայի դեսպանատան մամլո ծառայությունը, բացումից հետո տեղի կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում, որը կվարի տիկին Կարինե Ղազինյանը:

Քննարկման ընթացքում կմեկնաբանվի մասնակից գերտերությունների դերը Բեռլինյան պատի անկման ժամանակ: Քննարկման սկիզբը նախատեսված է ժամը 13:30-ին: Այն կլինի անգլերեն լեզվով եւ նախատեսված է համալսարանի ուսանողների համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---