Հայաստանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, բայց պատրաստ է նաեւ պատերազմին

PanARMENIAN.Net - Մենք ցանկանում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը խաղաղ ճանապարհով լուծել, բայց եթե այդպես չլինի, մենք խույս չենք տա պատերազմից: Այդ մասին ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ հայտնեց ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Գոյություն չունեն ոչ մի իրավաբանական փաստարկներ, որոնք խոսում են այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւավորվել է Ադրբեջանի տարածքում, եւ չկան որեւէ միջազգային նորմեր, որոնց հակասում է հանրապետության լեյգիտիմ կարգավիճակը»,- նշեց Աբրահամյանը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է հասնի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը:



Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական իրադրությանը` Աբրահամյանը նկատեց, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո երկրում ներքին քաղաքական ճգնաժամ է վրա հասել: «Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ համագործակցության մասին Սերժ Սարգսյանի առաջարկի շնորհիվ մեզ հաջողվեց դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---