ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնագավառում Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց28 նոյեմբերի 2009 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» (ՕԵԿ) եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները (ՀՀԿ) միշտ համագործակցել են եւ Հայաստանին վերաբերող հարցերում նրանց դիրքորոշումները միշտ համընկել են: Այս մասին ՀՀԿ 12-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով ՀՀ-ում նախագահական հետընտրական իրադարձություններին, նա նշել է, որ հատկապես ՕԵԿ եւ ՀՀԿ ուժերի շնորհիվ է հաջողվել խուսափել մեծ արյունահեղությունից: Երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանը վերջին երկու տարվա ընթացքում առաջընթաց է գրանցել ինչպես եվրաինտեգրման, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնագավառում: Բաղդասարյանը նաեւ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: ՀՀ ԱԱԽ-ի քարտուղարն ընդգծել է նաեւ, որ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Հայաստանի կառավարությանը հաջողվել է եկող տարվա համար նախաձեռնել մի շարք խոշոր նախագծեր, դրանցից են` Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցումը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |