28 նոյեմբերի 2009 - 18:27 AMT
Հայաստան. Պատանի բռնցքամարտիկները մասնակցում են 2009թ. բռնցքամարտի վերջին առաջնությանը
Նոյեմբերի 27-ին օլիմպիական պահեստի Երեւանի պետական սպորտի քոլեջում մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի բաց պատանեկան առաջնությունը` նվիրված քոլեջի 30-ամյակին:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Էդիկ Կոստանյանը հաղորդեց, որ առաջնությանը մասնակցում են 14-15 տարեկան 150 բռնցքամարտիկներ Երեւանից, Հայաստանի զանազան մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից: «Լավագույն բռնցքամարտիկները կներգրավվեն Հայաստանի պատանեկան հավաքականի մեջ: Մեր գլխավոր խնդիրն է` լավ պատրաստվել 2010թ. առաջնություններին ու պատանեկան օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան Սինգապուրում»,- նշեց Կոստանյանը:

Առաջին օրը ռինգ դուրս եկան 13 քաշային կարգերի մարզիկներ: Հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 1-ին: Նույն օրը տեղի կունենա փակման արարողությունը եւ հաղթողները պատվոգրեր կստանան: