Հայաստան է ժամանում Լատվիայի նախագահը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-11-ին Հայաստան կայցելի լատվիական պատվիրակությունը, որտեղ կընդգրկվեն 58 ընկերություններ, PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայկական զարգացման գործակալության մամլո ծառայությունում: Ընդ որում գործակալության ներկայացուցիչը հավելել է, որ առաջիկա այցի ժամանակ ակնկալվում է, որ Հայաստան կայցելի Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:



Դեկտեմբերի 11-ին Երեւանում տեղի կունենա հայ-լատվիական գործարար համաժողով: Մասնակից կազմակերպություններից 16-ը պետական հատվածի ներկայացուցիչներ են: Երկրների միջեւ համագործակցություն կա բանկերի հատվածում, էներգետիկայում, ջրամատակարարման եւ այլ ոլորտներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---