ՀՀ ոստիկանությունում հերքում են հաղորդագրություններն Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունում:



Մի շարք հայկական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ օրերս Ալիկ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել այն պատճառով, որ «ըստ լուրերի, նախագահի աշխատակազմում չափազանց դժգոհ են նրա գործունեությունից»: Ըստ հաղորդագրության, «ոստիկանության ղեկավարը մի քանի կարեւոր գործերում սկսել է ինքնագործունեությամբ զբաղվել եւ չի համաձայնեցրել իր գործողություններն իշխանությունների հետ»: Առաջարկվում է եւս մեկ տարբերակ այն մասին, որ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն հավատարիմ մարդու է ցանկանում տեսնել նման պատասխանատու պաշտոնում: Թեկնածուների թվում հոդվածի հեղինակները նշել են Երեւանի ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանին, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանին եւ այլոց»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---