30 նոյեմբերի 2009 - 13:07 AMT
Ավարտվել է Վիկտոր Ալիխանյանի անվան սամբոյի Հուշամրցաշարը
Երեւանում նոյեմբերի 28-29-ը տեղի ունեցավ սամբոյի ավանդական մրցաշարը, որը նվիրված էր ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի հիշատակին: Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան եւ երեւանյան ձյուդոյի եւ սամբոյի օլիմպիական պատանեկան դպրոցը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան, մրցաշարին Հայաստանի տարբեր մարզերից մասնակցեց 110 պատանի եւ աղջիկ (1995-1997 թթ. ծ.): Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով:

Մրցաշարը վարում էր «էքստրա» կարգի դատավոր Էդիկ Ասլանյանը, որը Վիկտոր Ալիխանյանի սանն էր: