Արմեն Գրիգորյան. Հայ ծանրորդները ապացուցեցին, որ ամենաուժեղն են աշխարհում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը վերադարձել է Գոյանգայից նոյեմբերի լույս 30-ի գիշերը:



Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը, դիմավորելով ծանրորդներին, հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ գոհ է հայ մարզիկների ելույթների արդյունքներով: Նրա խոսքերով, հայ ծանրորդները ապացուցեցից, որ ամենաուժեղն են աշխարհում:



Հիշեցնենք, որ Աշխարհի չեմպիոն դարձավ Նազիկ Ավդալյանը (ք/կ 69): Նա նվաճեց 3 ոսկե մեդալ: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հայաստանի համար վերջին անգամ նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը` 1991 թ-ն:



Հայաստանի հավաքականը ունի հետեւյալ մեդալները.



Կանայք.

Հռիփսիմե Խուրշուդյան (ք/կ 75) - 3 բրոնզե մեդալ



Տղամարդիկ.



Առաքել Միրզոյան (ք/կ 69) - արծաթե եւ փոքր բրոնզե մեդալ

Տիգրան Մարտիրոսյան Գեւորգի (ք/կ 77) - մեծ եւ փոքր արծաթե մեդալ

Տիգրան Մարտիրոսյան Վարդանի (ք/կ 85) - փոքր արծաթե մեդալ

Գեւորգ Պողոսյան (ք/կ 85) - փոքր արծաթե մեդալ
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---