Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելը լուրջ փոփոխությունների չի հանգեցնի Հայաստան-ԵՄ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելը լուրջ փոփոխությունների չի հանգեցնի Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: «Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցություն է հաստատվել: Ինձ թվում է, որ բուն Եվրոպայում միայն կազմակերպչական փոփոխություններ կկատարվեն»,-ասել է Կարինե Ղազինյանը:



Հայաստանի փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի ներսում կատարվող փոփոխությունները միայն կխորացնեն ու կընդլայնեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Ըստ նրա, պաշտոնական Երեւանն աշխատում է այդ ուղղությամբ: «Մենք երկխոսություն սկսեցինք ԵՄ-ի հետ մարդու իրավունքների հարցում եւ դեկտեմբերի 9-ին Երեւան կժամանի ԵՄ պատվիրակությունը` մարդու պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով: Այս ամենը վկայում է այն մասին, որ մենք ցանկանում ենք էլ ավելի մերձենալ եվրոպական ընտանիքին»,-ասել է Կ.Ղազինյանը:



Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուն նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում: Պայմանագրով նախատեսվում են մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնց գլխավոր նպատակն է բարելավել ԵՄ կառավարման կառուցվածքը` հաշվի առնելով նրա ընդլայնումը եւ բարելավել որոշումների կայացման մեխանիզմը: Լիսաբոնի պայմանագիրն առաջին անգամ ներմուծում է Եվրախորհրդի նախագահի պաշտոնը, որն ընտրվում է ԵՄ առաջնորդների կողմից 2,5 տարի ժամկետով, եւ ԵՄ միջազգային հարցերի բարձրաստիճան ներկայացուցչի պաշտոնը: Պայմանագրում կա նաեւ հոդված Եվրամիությունից դուրս գալու հնարավորության մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---