Հայաստան է հասել ՀԿԵ-ի ձեռք բերած ճանապարհային նոր տեխնիկան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Հայաստան է հասել ճանապարհային նոր տեխնիկա, որը ձեռք է բերել «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Ինչպես հաղորդում է ընկերության Ճանապարհային ծառայությունը, դա ճանապարհաչափիչն է, որն անհրաժետ է սքանավորելու եւ երկաուղային ճանապարհների, երկաթուղագծերի լայնության, ըստ մակարդակի երկաթուղագծերի փոխադարձ դիրքի եւ այլ թերությունները բացահայտելու համար:



Նոր տեխնիկայի գնումն իրականացվում է 2009 թ. ներդրումային ծրագրերի շրջանակներում: ՀԿԵ-ն 2009 թ. գերակայություն է հայտարարել ճանապարհային տնտեսության մոդեռնիզացումը, որի համար բաց է թողնվել ներդրումների մեծ մասը: Մոդեռնացումը հնարավորություն կտա մեծացնելու գնացքների շարժման արագությունը, ՀԿԵ ծառայությունների որակը եւ ճանապարհային տնտեսությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու:



2009 թ. ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհների մոդեռնիզացման աշխատանքների ծավալը նկատելիորեն գերազանցել են 2008 թ. ծավալը: Ճանապարհային համալիր մոդեռնիզացման աշխատանքներում ընկերությունը կիրառել է սարքավորումներ, որոնք ստացվել էին 2008-2009 թթ.: Դրանցից են` ճանապարհային ծանր տեխնիկան(427,69 մլն ռւբ.), մեքենաներ եւ սարքավորումներ (32,55 մլն. ռռւբ), ավտոտրանսպորտ եւ հատող տեխնիկա (51,62 մլն ռւբ): Ճանապարհային աշխատանքներում կիրառվել են ճանապարհային ծանր տեխնիկա, ինչը վարձակալությամբ վերցվել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---