Հասմիկ Պողոսյանն Իտալիայում քննարկել է մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-27-ը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Իտալիա` մասնակցելու Մշակութային սեփականության պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր վեհաժողովին:



Ինչպես հաղորդում է ՀՀ Մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, նախարար Պողոսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել կենտրոնի գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի եւ Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի հետ:



Նախարար Պողոսյանը Մունիր Բուշենակիի հետ քննարկել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման, համատեղ գիտաժողովների կազմակերպման հետ կապված հարցեր: Մակույթի նախարարը պրն. Բուշենակիին հրավիրել է այցելել Հայաստան` կենտրոնի հետ համագործակցության ուղիները հստակեցնելու եւ նոր ծրագրեր մշակելու նպատակով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---