Համագործակցությունը Բրիտանական խորհրդի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ խորանում է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Բրիտանական Խորհրդի «Wo/Men in Politics» (կանայք եւ տղամարդիկ քաղաքականության մեջ) ծրագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովը` ի դեմս ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի եւ Բրիտանական խորհուրդը` ի դեմս Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն գենդերային հավասարության հարցերի շուրջ:



ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը նշեց, որգենդերային հարցերը գտնվում են օրենսդիր մարմնի ուշադրության կենտրոնում եւ կարեւորեց այդ հարցերի լուծմանն ուղղված ցանկացած արդյունավետ համագործակցություն: Նա հույս հայտնեց, որ նման համագործակցություն կծավալվի նաեւ Բրիտանական խորհրդի հետ: Տիկին Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը կիսում է գենդերային հավասարության վերաբերյալ եվրոպական մոտեցումները, համաձայն որոնց այդ հավասարությունը մարդու իրավունքների լիակատար հարգման, ժողովրդավարության, աղքատության վերացման եւ սոցիալական արդարության ապահովման, իրավական պետության առաջընթացի կարեւոր նախադրյալ է: Տիկին Պետրոսյանի գնահատմամբ` գենդերային հավասարության ապահովման հարցում ներկա գումարման ԱԺ-ն ունի առաջանցիկ լուծումներ. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններից են նաեւ գենդերային հարցերը, ԱԺ ղեկավար մարմիններում կին պատգամավորները եւս ակտիվ ներգրավված են, կին պատգամավորներն ակտիվ ներգրավված են թե ներքին եւ թե արտաքին քաղաքական գործընթացներում: Խորհրդարանի փոխնախագահը հիշեցրեց, որ Բրիտանական խորհուրդը մի շարք ծրագրեր է իրականացրել: Արեւիկ Պետրոսյանը նշեց, որ ԱԺ նախագահի գիտությամբ համագործակցության ուղղություններն արդեն համաձայնեցված են, եւ այսօր այդ համագործակցությունը փոխըմբռնման հուշագրով առավել համակարգված հիմքերի վրա կդրվի:



Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացումը մշտապես եղել է Բրիտանական խորհրդի առաջնային ուղղություններից մեկը: Նա կարեւորեց Հայաստանի խորհրդարանի եւ Բրիտանական խորհրդի համագործակցությունը` հույս հայտնելով, որ փոխըմբռնման հուշագրով այն կլինի առավել առարկայական եւ կայուն:

ՀՀ ԱԺ-ի եւ Բրիտանական խորհրդի համագործակցությունը ողջունեց նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Ուին Օուենը, հաղորդում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---