1 դեկտեմբերի 2009 - 11:07 AMT
ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ խորհրդին հայտարարություն կընդունվի Ղարաբաղի վերաբերյալ
Աթենքում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Այնուհետեւ տեղի ուենցավ եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջեւ:

Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ արտգործնախարարների 17-րդ խորհրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: