Մադրիդյան սկզբունքները հակասում են Հայաստանի եւ ԼՂՀ շահերին

PanARMENIAN.Net - Ոչ մի կասկած չկա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շաղկապված են: Այդ մասին Երեւանում հայտարարել է 1996-98թթ. ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից միայն այն դեպքում, եթե շրջանակային համաձայնագիր ստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Նախագահ Սարգսյանը կխոստանա նաեւ դուրս բերել հայկական զորքերը ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքներից: Հակամարտության կարգավորումը մադրիդյան սկզբունքների հիման վրա հաստատում է, որ հայկական ուժերը դուրս են բերվելու եւ Սերժ Սարգսյանն արդեն բանավոր խոստում է տվել այդ առնչությամբ»,-գտնում է Արզումանյանը: ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր, որ կբխի Մադրիդյան սկզբունքներից, կհակասի Հայաստանի ու ԼՂՀ-ի շահերին: «Աթենքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովում հայտարարություն կընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը կրկին կհաստատի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը` ելնելով Մադրիդյան սկզբունքներից»,-ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---