Բացի Հայաստանից եւ Բելառուսից, նախկին ԽՍՀՄ-ի երկրները դասավանդում են պատմությունը ըստ ազգային մեկնաբանության

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ն Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանի եւ հետխորհրդային ժողովուրդների ընդհանուր պատմության լուսաբանումը նոր անկախ պետությունների դասագրքերում» զեկույցի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՌԽՍՀ Պետդումայի մամլո ծառայությունը, զեկույցը գրվել է Ռուսաստանի Արտաքին քաղաքականության ազգային լաբորատորիայի աջակցությամբ:



Առաջին անգամ Ռուսաստանում անցկացվել է այդպիսի լայնածավալ ուսումնասիրություն: Զեկույցին պատրաստվելու ընթացքում ուսումնասիրվել է Նախկին Խորհրդային Միության 187 պատմության դասագիրք եւ ձեռնարկ, անցկացվել է 5 գիտաժողով: Միաժամանակ անցկացվել է զանգվածային հարցումներ:



Զեկույցի հեղինակները ափսոսանքով արձանագրում են այն փաստը, որ Բելառուսից եւ Հայաստանից բացի, բոլոր մնացած երկրները մեկնաբանում են պատմությունը ազգայնական մեկնաբանման տեսանկյունից, որը հիմնված է սեփական ժողովրդների հինավուրց լինելու մասին առասպելների վրա, «երդվյալ թշնամու» կերպարի եւ այլն: Նոր դասագրքերի ընդհանուր գիծը` Ռուսաստանին, որպես աղետի աղբյուր ներկայացնելու ձգտումն է:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---