Հայաստանն ակտիվորեն ներգրավված է «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության ծրագրերի մեջ

PanARMENIAN.Net - Եվրոպական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացումն անմիջականորեն կանդրադառնա Հայաստանի ու Եվրամիության միջեւ հարաբերությունների հետագա զարգացման վրա: Այդ մասին Երեւանում, ելույթ ունենալով «Լիսաբոնի պայմանագիր` XXI դարի Եվրոպայի հետ միասին» համաժողովում, հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարԿարինե Ղազինյանը:Իր ելույթում նահանգամանալից ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու տարբեր ոլորտներում ծավալվող համագործակցությունը:



Անդրադառնալով Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուն` Ղազինյանը հույս հայտնեց, որ ԵՄ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմամբ եւ նոր կառույցների ստեղծմամբ համաշխարհային ասպարեզում ավելի կուժեղանա ԵՄ դերն ու ազդեցությունը, ինչն իր հերթին դրական ներգործություն կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման վրա:Փոխնախարար Ղազինյանն անդրադարձավ նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ծավալվող համագործակցությանը` նշելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է նախաձեռնության շրջանակներում ընթացող տարբեր ծրագրերում:Փոխնախարար Ղազինյանն անդրադարձավ նաեւ ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքելու, ազատ առեւտրի ռեժիմ սահմանելու եւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացը դյուրացնելու հեռանկարներին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---