Եվրահանձնաժողովը ողջունում է Լիսաբոնի համաձայնագրի ուժի մեջ մտնելու փաստը

PanARMENIAN.Net - «Լիսաբոնի համաձայնագիրն» այսօր ուժի մեջ է մտնում: Ինչպես նշված է PanARMENIAN.Net -ին ուղարկված Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրության մեջ, այդ առիթով Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվում է հանդիսավոր արարողություն, որը կազմակերպել են Պորտուգալիայի կառավարությունը, Եվրահանձնաժողովը եւ Շվեդիայի` որպես ԵՄ նախագահությունը:



«Ես ուրախ եմ, որ Լիսաբոնի համաձայնագիրը մեզ տրամադրում է այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն են տալիս ճիշտ գործելու եւ մեր էներգիան կենտրոնացնելու այն հարցերի լուծմանը, որոնք կարեւոր են մեր քաղաքացիների համար», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոն:

Լիսաբոնի համաձայնագիրը լրացնում է ԵՄ եւ Եվրահանձնաժողովի արդեն գոյություն ունեցող համաձայնագրերը: Այն Եվրամիությանը կտա իրավական հիմք եւ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապագա մարտահրավերներին դիմակայելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---