2 դեկտեմբերի 2009 - 12:28 AMT
Մերժվել է Սարգիս Հացպանյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու հայտը
Հայաստանիքաղաքականբանտարկյալներիեւհալածյալներիպաշտպանությանկոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ նոյեմբերի 30-ին ՀՀ իշխանությունները մերժեցին ֆրանսիայիքաղաքացի Սարգիս Հացպանյանինպայմանական - վաղաժամկետ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի հայտը:

Հայաստարարության մեջ չեն նշվում մերժման պատճառները եւ հիմնականում շեշտադրվում է այն, թե «հավանաբար, ազատ արձակելու վճիռ կայացնողներին համապատասխան հրահանգ դեռեւս ամենավերին օղակներից իջեցված չէ»:

«Իրենց այսքայլով ՀՀ իշխանությունները մեկանգամեւսապացուցուցում են, որ մինչ այս քաղբանտարկյալների համաներման կիրառմամբ ազատ արձակումը ոչ թե իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում էր, ինչպես իրենք են փորձում ներկայացնել Հայաստանում եւ Հայաստանից դուրս, այլ իրենց վրա կիրառված ճնշման արդյունք»,-ասվում է հայտարարության մեջ: