«Նարեկացի» արվեստի միությունը ցուցահանդես է կազմակերպել` նվիրված Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին 2 դեկտեմբերի 2009 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Կորյուն Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվածէԿորյուն Նիկողոսյանի 70-ամյակին, որն իր ապրած 37 տարիների ընթացքում հասցրել է ստեղծել մոտ 100 աշխատանք, որոնք ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Դանիայում:Այժմ դրանք ցուցադրվում են նկարչի անունը կրող տուն-թանգարանում: Տարիներ շարունակ գամված լինելով անկողնուն` նա աշխատել է մոր օգնությամբ` կյանքի ու նրա հանդեպ իր հույզերն ու զգացումները արտահայտելով հիմնականում տաք, լուսավոր գույներով: «...Ինձ զարմացրեցայն, որ Կորյունը այդամեն ինչինհասելէ ինքնուրույնկերպով` առանցուսումի, առանց մասնագետ նկարիչների խորհրդի եւ օգնության: Ամենաարժանավոր գծերից է նրա ճաշակը եւ արտահայտչական ձեւերի անմիջականությունը: Կորյունի կտավները հետաքրքրություն են առաջ բերում իրենց անկեղծությամբ: Այն ամենը, ինչ նրան հուզում է, դրսեւորված է անմիջականորեն` հետաքրքիր եւ ժամանակակից արտահայտչական գեղարվեստական միջոցներով»,-ժամանակին այսպես է գնահատել Կ.Նիկողոսյանի աշխատանքները Մարտիրոս Սարյանը: Նիկողոսյանը ծնվելէԵրեւանում 1939թ., վախճանվել է 1976թ.: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ |