Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական նշանակություն կունենա տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ տեղաշարժը պայմանավորված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մի քանի հայտարարություններով այն մասին, որ եթե այս գործընթացն այսպես շարունակվի, ապա նրանք կնախընտրեն այդ հակամարտության ռազմական լուծումը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը:



«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական նշանակություն կունենա ե'ւ Հայաստանի, ե'ւ Թուրքիայի, ե'ւ Ադրբեջանի համար, որը վերջապես կազատվի այն պատրանքներից, որով ղեկավարվում էր վերջին մի քանի տարիներին` Ղարաբաղյան հարցում իր դիրքերը ձեւավորելիս», - ասաց նա: Պատգամավորը նաեւ նշեց, որ այդ պատրանքների բացակայությունը ստիպում է Ադրբեջանի իշխանություններին «իրեն պատեպատ խփել», պարտադրելով ելույթ ունենալ կամ ղարաբաղյան հարցի ռազմական լուծման մասին, կամ ՀԱՊԿ-ում միջնորդավորված ելույթներով հանդես գալ: Այդ փնտրտուքները դեռ շարունակվելու են, սակայն այն այժմ կրում է հիշողության կորստի նշաններ, քանի որ Ադրբեջանի վերին ատյաններում հաճախ խոսում են այն մասին, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում կարող են կրել այն բնույթը, ինչ-որ 20-րդ դարում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---