Հունաստանի ԱԳՆ ղեկավարը մերժեց Թուրքիայի վարչապետի առաջարկը

PanARMENIAN.Net - Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովի երկրորդ օրը կայացան Հունաստանի վարչապետ Ջորջե Պապանդրեուի հանդիպումները Թուրքիայի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հետ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Պապանդրեուն մեկնաբանեց մի նամակ, որն իրեն էր հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` մերժելով քննարկել թուրքական կողմի հիշատակած բոլոր հարցերը:



Էրդողանի նամակում, մասնավորապես, առաջարկվում էր կարգավորել կիպրոսյան հիմնախնդիրը` կղզում դաշնության հիման վրա ստեղծելով երկու պետություն:



Հունաստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկեց ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ ներառել եվրոպական անվտանգության ապահովման մասին հարցը, հաղորդում է աթենյան Azad Or թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---