2 դեկտեմբերի 2009 - 18:13 AMT
Հայ-թուրքական երկխոսությունը նպաստում է Հայաստանում թուրքագիտության զարգացմանը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա գործընթացը արդիական է դարձրել Հայաստանում թուրքագիտության զարգացումը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՀՀ ԳԱԱ-ի արեւելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

«Մենք պետք է օգտվենք քաղաքական գործընթացի մեզ ընձեռած հնարավորությունից` երկրում թուրքագիտությունը զարգացնելու համար», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նաեւ նշեց, որ վերջին ժամանակներում Թուրքիայում նկատվում է Հայաստանի հանդեպ հետաքրքրություն: «Մի քանի տարի առաջ Թուրքիայի գլխավոր շտաբը կարգադրել էր, որ երկրում դասավանդեն հայերեն: Այսօր Թուրքիայում գործում են հայագիտության ամբիոններ, կան մասնագետներ», - ասաց թուրքագետը: