2 դեկտեմբերի 2009 - 18:33 AMT
Հենրիկ Մխիթարյանն Ուկրաինայի Պրեմիեր-Լիգայում հարվածեց «Մետալուրգի» հոբելյանական` 450-րդ գոլը
Ինչպես հաղորդում է Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Օբոլոնի» հետ հանդիպման 24-րդ րոպեին Ուկրաինայի Պրեմիեր-Լիգայում հարվածեց «Մետալուրգի» հոբելյանական` 450-րդ գոլը: Այդպիսի քանակությամբ գնդակներ հարվածելու համար Դոնեցկի թիմի ֆուտբոլիստները 12,5 տարի են ծախսել: Այդ ընթացքում էլիտար դիվիզիոնում 366 հանդիպում է անցկացվել:

«Մետալուրգի» կազմում դա 20-ամյա կիսապաշտպանի 6-րդ գոլն էր 14 հանդիպումների կտրվածքով: Իսկա ավելի վաղ Մխիթարյանի գոլը, որը նա հարվածեց «Դնեպրի» դարպասներին, դարձավ Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի լավագույն գոլը հոկտեմբերի արդյունքներով:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 9 ֆուտբոլիստների հետ միասին հավակնում է 2009թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: