Բաքվի հանդեպ ճնշում գործադրելու համար Հայաստանը պետք է դուրս գա Կարսի պայմանագրից եւ բարձրացնի Նախիջեւանի հարցը 2 դեկտեմբերի 2009 - 20:04 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության հետ: Դա բնական է, սակայն ոչ ոք նրանց թույլ չի տա դա անել»,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Սակայն, այդ պնդման հետ համաձայն չէ Արման Մելիքյանը, որը նշեց, թե նույնիսկ եթե Հայ-թուրքական արձանագրություններում ուղղակի չի խոսվում ղարաբաղյան կարգավորման մասին, դա չի նշանակում, թե այս պահին անտեսանելի կապը, ցանկության դեպքում, վաղը չի կարող տեսանելի դառնալ: Նա նաեւ նշել է, որ ձեւականորեն կապ չկա, սակայն ընթացակարգային կա,-հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: «Հազիվ թե մինչեւ հաջորդ տարվա գարնան կեսը հայ-թուրքական սահմանը բացվի: Այդ ընթացքում Թուրքիան կհամոզի միջազգային հանրությանը, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի, սահմանները չեն կարող բացվել»,-ասել է Ա.Մելիքյանը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի հետ անվտանգ հարաբերություններ հաստատելու համար, Հայաստանը պետք է դուրս գա Կարսի պայմանագրից, որպեսզի ապագայում, Բաքվի հանդեպ ճնշում գործադրելու համար բարձրացնի Նախիջեւանի հարցը: Նա նաեւ ընդգծել է, որ դուրս գալով Կարսի պայմանագրից եւ միաժամանակ վավերացնելով Հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանը կարող է հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ մաքուր էջից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |