Քիշնեւում վերականգնվել եւ գործում է հայկական եկեղեցին 2 դեկտեմբերի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հաջողվեց վերականգնել Քիշնեւի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, որը չէր գործում արդեն 60 տարի: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում պատմել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը: «Հոկտեմբերի 24-ին եկեղեցու հարեւանությամբ մենք բացեցինք նաեւ «Արմենիա» մշակույթի կենտրոնը,-ասել է Վ.Գասպարյանը: Նա հաղորդել է նաեւ, որ բացվել է կիրակնօրյա դպրոց, որն արդեն 24 աշակերտ ունի եւ գործում է տարբեր տարիքային խմբերի համար: Դպրոցին անհրաժեշտ դասագրքերն ու նյութերը տրամադրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Նախատեսվում է նման դպրոցներ բացել նաեւ Մոլդովայի այլ մարզերում, ասել է Վ.Գասպարյանը` հավելելով, որ այսօր Մոլդովայում շուրջ 12 000 հայ է բնակվում: «Սակայն մեր հիմնական մտահոգությունը հայկական եկեղեցիների վիճակն է»,-ասել է Գասպարյանը` հավելելով, որ Քիշնեւում կա երկու գործող եկեղեցի, որոնք մեկական սպասավոր ունեն եւ հազվադեպ են այցելուներ ունենում: - Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |