ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում 2 դեկտեմբերի 2009 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Մադրիդյան փաստաթղթի վերջնական համաձայնեցումից հետո Լեռնային Ղարաբաղը անպայման բանակցությունների սեղանի շուրջ կնստի: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանային խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը Երեւանում կայացած ԼՂՀ-ի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:Պատգամավորի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ յուրաքանչուր պայմանագիր անընդունելի է հայկական կողմի համար, եթե նրա տակ չլինեն ԼՂՀ-ի ղեկավարության ստորագրությունները: Իր հերթին, Արման մելիքյանը նշել է, որ նույնիսկ Հայաստանը դիտարկում է ԼՂՀ-ն, որպես ուղղակի տարածություն, եւ ոչ թե որպես անկախ պետություն, որի ժողովուրդը վաղուց արդեն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը: Այդ բանի հետ չհամաձայնվեց Գագիկ Մելիքյանը, նշելով, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմի մեջ եւ հանդիսանում է անկախ պետություն: «ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի տարբերությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, որը ինքնորոշվել է ԽՍՀՄ-ից, իսկ ԼՂՀ-ն` ոչ: Սակայն դա ժամանակի հարց է, եւ մենք կհասնենք Արցախի ճանաչմանը», - ասել է Գագիկ Մելիքյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |