Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա Արձանագրություններին 2 դեկտեմբերի 2009 - 22:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ն կայանալիք ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանդիպման ժամանակ կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը: Այդ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը կփորձի ճնշում գործադրել Թուրքիայի վրա Արձանագրությունների շուտափույթ վավերացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ-ն խորհրդարանային խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը Երեւանում կայացած ԼՂՀ նախկին ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:Պատգամավորը նշել է, որ թուրքական կողմը կփորձի բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, սակայն չի հասի արդյունքի: Նա նաեւ ավելացրել է, որ մինչեւ այդ հանդիպումը, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա Արձանագրություններին: «Հակառակ դեպքում Էրդողանը ասելու ոչինչ չի ունենա ԱՄՆ-ի նախագահին», - նշել է պատգամավորը: Իր հերթին Արման Մելիքյանը համաձայնվել է ՀՀԿ-ի պատգամավորի հետ, ավելացնելով, որ հանձնաժողովը կարող է դրական եզրակացություն տալ, սակայն կվավերացվեն արդյոք Արձանագրությունները` հայտնի չէ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |