Հայ խաղաղապահները կմեկնեն Աֆղանստան ՀՀ ԱԺ որոշումից հետո

PanARMENIAN.Net - 2010թ. հունվարին 40 հայ խաղաղապահներ կմեկնեն Գերմանիա, որտեղ վերապատրաստում կանցնեն Աֆղանստան տեղափոխվելուց առաջ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է ասել ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը:



«Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների քանակն արդեն որոշված է: Այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության որոշումը, խաղաղապահները, որոնց կազմում մոտոհրաձգայիններ են, կմեկնեն Գերմանիա, այնուհետեւ` Աֆղանստան»,-ասել է գնդապետը: Ըստ նրա, հայ խաղաղապահների առաքելությունն Աֆղանստանում կտեւեի 5-6 ամիս:



«Քանի որ Աֆղանստան մեկնել ցանկացողների քանակը մեծ է, մենք ընտրում ենք լավագույններից լավագույններին»,-ասել է Սիմոնյանը:



Աֆղանստանում հայ խաղաղապահները կմիանան Անվտանգության ապահովման միջազգային ուժերի առաքելությանը: Ինչպես նախկինում հաղորդել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, հայկական ուժերը չեն մասնակցի մարտական գործողություններին Աֆղանստանում, այլ կվերահսկեն անվտանգությունը Կունդուզի օդանավակայանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---