3 դեկտեմբերի 2009 - 13:52 AMT
Մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա
«Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ բեյրութահայ բարերարներ տեր եւ տիկին Կազանչյանների աջակցությամբ մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա:

Այդ առիթով դեկտեմբերի 2-ին բարերարներին ընդունել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ ավելի կարեւոր է ոչ թե նվիրատվության քանակը, այլ վերաբերմունքն ու սրտացավությունը:
Իր հերթին Սարգիս Կազանչյանն իր երախտագիտությունն է հայտնել «Փյունիկ» հիմնադրամի ղեկավարին եւ Գագիկ Բեգլարյանին՝ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններին աջակցելու հնարավորություն ընձեռելու համար: