ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2010թ. պետբյուջեի հիմնական տարբերակի փոփոխությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստում փոփոխություններ է կատարել 2010թ. պետբյուջեի հիմնական տարբերակում, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ վերջնական հաստատմանը:



«Առաջարկված փոփոխությունները զգալիորեն կավելացնեն Հայաստանի հաջորդ տարվա հնարավորությունները, եւ երկրի տնտեսությունը կկարողանա լուրջ քայլեր կատարել կայունացման եւ ճգնաժամից դուրս գալու, ինչպես նաեւ աճի ուղղությամբ»,-ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով 2010թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը:



Նախարարը հավելել է, որ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները լրամշակված նախագծում անփոփոխ են մնացել եւ 2010թ. տնտեսական աճն, ըստ կանխատեսումների, կկազմի 1,2 տոկոս: «Այն փոփոխություններն, որոնք կատարվել են բյուջեի նախագծում, արվել են, ելնելով այն մակրոտնտեսական ցուցանիշներից, որոնք նշված էին 2010թ. պետբյուջեի հիմնական տարբերակում»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---