Դեկտեմբերի 4-5-ը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Գրիբոյեդովյան ընթերցումներ» II միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-5-ըԵրեւանի Վ. Բրյուսովի անվանպետականլեզվաբանական համալսարանը «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղի հետ համատեղ Ա. Գրիբոյեդովի անվան պատմամշակութային միության աջակցությամբ կազմակերպում է «Գրիբոյեդովյան ընթերցումներ» խորագրով հերթական եւ երկրորդ միջազգային գիտաժողովը հետ-յալ թեմատիկայով`

*Գրիբոյեդովյան ավանդույթները եւ Ռուսաստանի արեւելյան քաղաքականությունը

*Գրիբոյեդովի ֆենոմենը 21-րդ դարի մշակութային-քաղաքակրթական հայեցակարգում

Գիտաժողովին մասնակցում են հայտնի գիտնականներեւ գրականագետներՀայաստանից եւՌուսաստանից` Վ. Իգրունով - Հումանիտար եւ քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն; Ա. Կրիլով - ՌԴ Համաշխարհային տնտեսագիտության - միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջավոր մասնագետ; Ս. Վերմիշեւա - հայտնի հրապարակախոս, բանաստեղծ, գիտնական եւ հասարակական գործիչ, ԽՍՀՄ եւ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, Ռուսաստանի հայերի միության ստեղծագործական կենտրոնի տնօրեն: Հրավիրյալների ցանկում են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, Կրթության եւ գիտության նախարարը, Մշակույթի նախարարը, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ եւ այլ պատվավոր հյուրեր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---