Արարատի մարզպետը գոհ է երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնմաննն ուղղված ՀԿԵՈւ-ի աշխատանքից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Մասիս կայարանում տեղի ունեցավ «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովի հանդիպումը Արարատի մարզի մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, մարզպետին ներկայացվել են բոլոր բարեփոխումները, որ կատարվել են, ՀԿԵՈւ-ի կողմից սեղմ ժամկետում կատարած աշխատանքը, մասնավորապես, ժամանակակից ավտոմատ APM համակարգի ներդրումը, հին սարքավորումների փոխարինումը նորով, վերանորոգված կայարանը եւ շատ այլ բաներ:



Քննարկվող հարցերի թվում Մարատ Խակովն առանձնապես կարեւորել է երկաթուղային տրանսպորտի երթեւեկության անվտանգությունը, նշելով, որ այդ հարցը պետք է կարգավորվի պետական մարմինների հետ համատեղ: Նա նաեւ նշել է, որ ՀԿԵՈւ-ն պատրաստ է ոչ միայն վերանորոգման աշխատանքներ տանել, այլ նաեւ ապահովել դրանց պահպանությունը:



Իր հերթին մարզպետը գոհունակություն է հայտնել ՀԿԵՈւ երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքի, նրա արդիականացման վերաբերյալ:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---