Ուկրաինայում կհարգեն Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին` 11:00-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ ժամատներում սգո պատարագներ կմատուցվեն 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:



Կիեւում պատարագը կմատուցվի հայկական ժամատանը: Այն կվարի Կիեւի հոգեւոր առաջնորդ Հովհաննես Շահնազարյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը:



Ամեն տարի դեկտեմբերի 7-ին Հայաստանում եւ սփյուռքում հարգանքի տուրք է մատուցվում 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին:



1988թ. Սպիտակի երկրաշարժի արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազ. մարդ, 140 հազ. հաշմանդամ են դարձել, իսկ ավելի քան կես միլիոն մարդ զրկվել է օթեւանից:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---