Վաշինգտոնն Անկարայից լրացուցիչ զորքեր է պահանջում Աֆղանստան ուղարկելու համար

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը խնդրել է Անկարային Աֆղանստան ուղարկել լրացուցիչ զորքեր: Անկարայում կլոր սեղանին մասնակցելու ընթացքում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին: Նա հստակորեն հասկացրել է, որ ԱՄՆ-ն թուրքական կողմից այդ առաջարկի վերաբերյալ պատասխանի է սպասում:



«Մենք մեր բոլոր դաշնակիցներին խնդրել ենք լրացուցիչ զորքեր ուղարկել Աֆղանստանի բնակչությանը պաշտպանելու համար», - ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ նշել է, որ տարածաշրջան զինվորական լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկելու հարցը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգում է լինելու, գրում է թուրքական Todays' Zaman թերթը:



Նոյեմբերի ընթացքում Աֆղանստանում թուրքական զինվորական կազմը, որ գտնվում է ISAF-ի ենթակայության ներքո, ավելացել է 958 մարդով եւ ներկայում ընդգրկված է 1750 մարդ: Օրերս ԱՄՆ նախագահը հրապարակել է Աֆղանստանում ամերիկյան նոր ռազմավարությունը, որը ենթադրում է տարածաշրջան լրացուցիչ 30-հազարանոց կազմ ուղարկել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---