Հայաստանն ու Հունգարիան համագործակցելու են հումանիտար բնագավառներում

PanARMENIAN.Net - կառավարությունների միջեւ կրթական, գիտական եւ մշակութային բնագավառներում համագործակցելու մասին» համաձայնագրի ստորագրումը



Դեկտեմբերի 3-ի նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի եւ Հունգարիայի կառավարությունների միջեւ կրթական, գիտական եւ մշակութային բնագավառներում համագործակցելու մասին» համաձայնագրի ստորագրումը:



Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս համաձայնագիրն ուղղված է խթանելու Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ համագործակցությունը, այդ թվում` նշված բնագավառներում մասնագետների փոխանակման, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացման գործընթացներում: Այդ փաստաթուղթը հնարավորություն կտա նաեւ լավագույնս ապահովել Հունգարիայում ապրող հայերի իրավունքները:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---