Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի ԱԳՆ ղեկավարները քննարկեցին երկկողմանի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Աթենքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման հարցերը, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:



Աթենքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՅԴ Հունաստանի կոմիտեի ղեկավարների հետ: Էդվարդ Նալբանդյանը նրանց ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---