3 դեկտեմբերի 2009 - 19:03 AMT
«Deep Purple» համերգը կկայանա Երեւանում 2010թ. մայիսի 25-ին
2010 թ. մայիսի 25-ին Երեւանում` Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համաշխարհային ռոքի լեգենդ` «Deep Purple» խմբի համերգը: Ինչպես հաղորդում է Barseghyan media factory-ն, «Deep Purple» խումբը Երեւանում հանդես կգա իր ամբողջական կազմով` Իեն Գիլան (վոկալ), Սթիվ Մորս (կիթառ), Ռոջեր Գլովեր (բաս-կիթառ), Դոն Էյրի (ստեղնայիններ), Իեն Փեյս (հարվածայիններ):

Համերգի կազմակերպիչներն են` Vibrographus եւ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ:

Տեղեկատվական գործընկերն է` Barseghyan media factory-ն: