Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ղարաբաղի պատերազմի համար Ադրբեջանի պատասխանատվության մասին օրինագծին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել պատգամավոր Արմեն Ռուստամյանի օրինագծին, որը երկրի խորհրդարանին առաջարկում է ընդունել «Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ռազմական դիմակայության վերափոխելու համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը:



Այսօր կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ փաստաթղթի նախագծում ասվում է, որ Ադրբեջանը, հետեւողականորեն խեղաթյուրելով իրականությունը, այլասերելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության մոտ կանխակալ ու սխալ կարծիք ստեղծել ղարաբաղյան հակամարտության ծագման եւ զարգացման մասին:



Քոչարյանի խոսքով, հայտարարությունն ընդգծում է միջազգային կառույցներում հակամարտության իրական պատկերը վերականգնելու անհրաժեշտությունը` մատնացույց անելով Ադրբեջանի պատասխանատվությունը դրա սրման համար, ինչպես նաեւ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները` պաշտոնական Բաքվի քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---