3 դեկտեմբերի 2009 - 20:25 AMT
Սեյրան Օհանյանն ու Սելեսթե Վոլանդերը քննարկեցին ISAF-ում հայ խաղաղապահների մասնակցության հարցեր
Դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի գծով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Սելեսթե Վոլանդերին:

Հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ առաջիկայում Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում հայկական զորախմբի ներգրավմանն առնչվող հարցեր: Ս.Վոլանդերն անդրադարձավ նաեւ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ կատարած իր այցին, բարձր գնահատելով հայ խաղաղապահների կողմից իրականացված առաքելությունն Իրաքում եւ ներկայումս ընթացող առաքելությունը Կոսովոյում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: