3 դեկտեմբերի 2009 - 22:00 AMT
ՀԱԿ. Աթենքում Հայաստանը համաձայնվել է տարածքային ամբողջականության սկզբունքին
Հինգ նախարարների (ներառյալ ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա` գուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում, գտարածքային ամբողջականություն, գժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում:

Այսպիսով, Հայաստաննառաջին անգամպաշտոնապես իր համաձայնությունն էտալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Տվյալ դեպքում Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որեւէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը: Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միեւնույն է` իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն` Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու : Այսպիսով Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության` երբեւէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար:

Նման զարգացումը հետեւողականորենկասեցվում էր 1992 թվականից ի վեր, երբ Հայաստանը, դառնալով ԵԱՀԿ անդամ, մշտապես օգտագործել է վետոյի իրավունքը եւ դրա կիրառման հնարավորությունը` միջազգային փաստաթղթերում թույլ չտալու համար որեւէ արտահայտություն կամ դրույթ, ինչը կենթադրեր Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: 1996 թվականին, երբ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ արվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակել Ադրբեջանի կազմում իրագործելու դրույթով, Հայաստանի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց այդ դրույթի վրա` հակառակ միջազգային աննախադեպ ճնշումների եւ ԵԱՀԿ բոլոր մյուս երկրների դիրքորոշմանը: Նույն պայմաններում այդ հնարավորությունը ուներ նաեւ այս իշխանությունը, որն այդ իրավունքից չօգտվեց:
Զիջողական այս կեցվածքի միակ բացատրությունը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների խոցելիությունն է, ինչը նրանք փորձում են փոխհատուցել միջազգային հանրության հետ Ղարաբաղի հարցում անհարկի զիջումների գնով կնքվող գործարքներով: Նման քաղաքականության հիմքը դրվել է դեռ 1999թ. Ռ. Քոչարյանի կողմից, որը ստորագրելով Ստամբուլի խարտիան` Հայաստանի համաձայնությունը տվեց տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա հակամարտությունների կարգավորման ընդհանրական դրույթին: Իսկ Աթենքում, ահա, դա, առաջին անգամ, մասնավորացվեց Ղարաբաղյան հակամարտության համար:

Վտանգավոր այսզարգացումների մասին Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս զգուշացրել է երկու տարի շարունակ` որպես դրանից խուսափելու միակ տարբերակ համարելով երկրում սահմանադրական կարգի վերականգնումը եւ իշխող վարչախմբի հեռացումը: Ակնհայտ է, որ վարչախմբի գոյության ամեն օրը Հայաստանին ներքաշում է հայ ժողովրդի շահերից չբխող միջազգային պարտավորությունների տակ, ուստիեւ նրա օր առաջ հեռացումը դառնում է առավել հրատապ: Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու է իր հետեւողական պայքարը երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար, որն ընդունակ կլինի ներկայացնել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում եւ խուսափելու նորանոր կորուստներից: